Երեւանի Ազատության հրապարակում ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել: Այն կարճ կտեւի, որին կհաջորդի հիշատակի երթը: Այս անգամ հանրահավաքին ու երթին մասնակցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նշենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր մատուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, հերոսների:

Անցնող շաբաթվա ընթացքում ամեն օր ընդդիմությունը «Արժանապատվության երթեր» է կազմակերպել, իսկ երեկ Գարեգին Նժդեհի հրապարակից տեղի է ունեցել ջահերով ու մոմերով երթ դեպի «Եռաբլուր»:

«Հայրենիքի փրկության շարժումը» երեքշաբթի՝ ժամը 12։00-ից սկսած Հայաստանում հայտարարում է գործադուլ, դասադուլ եւ անհնազանդության ակցիաներ։