Դեպի «Եռաբլուր» Կառավարության նախաձեռնած սգո երթի ավարտին Փաշինյանը «Եռաբլուրից» հեռացավ անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ։ Նրա անվտանգությունը հսկող թիկնապահները «Եռաբլուրից» դուրս եկող՝ Փաշինյանի ավտոմեքենան չորս կողմից շրջապատած քայլում էին մեքենային համընթաց, իսկ երբ մեքենան արագությունը մեծացրեց, սկսեցին վազել (ֆոտոռեպորտաժ)։
Նշենք, որ նման տեսարան սովորաբար կարելի է տեսնել Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Կիմ Չեն Ընի արտասահմանյան այցերի ժամանակ, երբ թիկնապահները վազում են նրա մեքենայի կողքով։











