Իջեւանցիները փակել են Իջեւան-Երեւան մայրուղին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Երեւան-Վանաձոր եւ Վանաձոր-Դիիջան ճանապարհները։
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է համահայաստանյան գործադուլ եւ դասադուլ ինչի շրջանակում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում Երեւանում եւ մարզերում։











