Սախարովի հրապարակում այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Նշենք, որ այս պահին Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա է անցկացվում։ Քաղաքացիները շրջապատել են Կառավարության շենքը, որտեղ մի քանի շարքով շղթա կազմած հսկում են ոստիկանության մեծաթիվ ուժերը։
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է համահայաստանյան գործադուլ եւ դասադուլ ինչի շրջանակում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում Երեւանում եւ մարզերում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Երեւան-Վանաձոր եւ Վանաձոր-Դիիջան եւ Երեւան-Իջեւան ճանապարհները։











