Ես առաջարկում եմ, որ այսօրվանից այս հանրահավաքը լինի ոչ թե 17 ընդդիմադիր կուսակցությունների, այլ 17 ընդդիմադիր կուսակցությունների եւ հայ քաղաքացու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում տեղի ունեցող համահայաստանյան հանրահավաքի ժամանակ հայտարարեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
«Ով որ իրեն հայ է համարում, պիտի գա ստեղ, ով ասում է՝ քաղաքական միտինգ է, չեմ գալիս, ուրեմն եկեք իմ հետ, տասնյակ քաղաքացիների հետ ու 17 կուսակցությունների հետ մեր միտինգին։ Հայաստանը միայն քաղաքական կուսակցություններինը չի, Հայաստանը մերն էլ է։ Ու այս վիժվածքը միայն իրենցից չի տարել էս հայրենիքը ծախել, նաեւ մեզնից է ծախել. բա ինչի՞ էսօր ստեղ կանգնած չէր»,- նշեց նա։
Արմեն Գրիգորյանը դիմեց քաղաքական կուսակցություններին. «Ես այդ բոլոր մարդկանց անունից ուզում եմ դիմել քաղաքական կուսակցություններին. գիտեք, մենք ինչ ենք ուզում լսել, 2 բան՝ էսօր այստեղ բոլորդ խոսք տվեք, որ ապագա Կառավարության մեջ կոռուպցիա չի լինելու, էլ ոչ ոք Հայաստանում բյուջեն լափելու, որ այլեւս Հայաստանի Կառավարությունում նախարարները եւ աշխատողները լինելու են պրոֆեսիոնալ սկզբունքով, ոչ թե կուսակցական։ Ինչո՞ւ եք իր մասին խոսում, ինքն ո՞վ է, էդ ցռան լակոտը վախենում է անգամ գործի գա, որովհետեւ մենք այստեղ կանգնած ենք։ Տնից ես ղեկավարելո՞ւ էս երկիրը։ Ինչո՞ւ եք դիմում ՔՊ-ականներին, իրենք ո՞վ են։ Չեն գալիս, թող չգան, բայց թող չնեղանան, որ ժողովուրդը փողոցի շան պես լարելու է իրենց պատերի տակով։ Իրենք ամոթ չունեն, մեր ամոթի մասին է խոսքը»։
Նրա խոսքով՝ աշխարհը տեսնում է, որ մի խումբ արտասահմանյան գործակալներ վաճառեցին հայրենիքը. «Իսկ մենք հինավուրց տոհմիկ մի ազգ, չեն կարողանում սրանց շպրտել դուրս ու դատել։ Ով որ 2,5 տարի ծառայել է սրան, սաղ ձեր պարգեւավճարներ կոպե առ կոպեկ քթներիցդ բերելու ենք, էն 100 միլիոն դոլարը, որ սփյուռքը տվել է, ու դուք գողացել եք բանակից, բգներիցդ հանելու ենք»։











