Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երեւանի տարբեր հատվածներից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 16ժ-ին նախատեսված է ընդդիմության հանրահավաքը:

Երթեր են մեկնարկել Մանկավրժկան համալսարանի մոտից եւ Բաղրամյան պողոտայից:

Հիշեցնենք, որ երեկ եւ այսօր ընդդիմությունը հայտարարել է դասադուլ եւ գործադուլ: Բացի այդ երեկվա հանրահավաքից հետո ցուցարարների մի մասը վրաններ է տեղադրել եւ գիշերել Հանրապետության հրպարակում: