Սյունիքի մարզում ոչ մի խնդիր չկա, սյունեցիներին անվտանգային որևէ խնդիր չի սպառնում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը։

«Սյունիքի մարզում իմ տվյալներով ոչ մի արտառոց խնդիր չկա։ Սյունիք մարզից 1 սմ հողակտոր չի տրվել և չի կարող տրվել թշնամուն։ Որոտան համայնք, որը Սյունիքից մարզի մարզի բնակավայրերից է և վարչական քարտեզով ՀՀ տարածք է, անհնար է որևէ մեկը կարողանա ոտք դնել այնտեղ։ Եթե Որոտանին կից կան վարելահողեր, որոնք այլ պետության տարածք են և Որոտանի բնակիչները օգտագործում են դրանք դա չի նշանակում որ Որոտան համայնքի հողակտոր է։ Սյունիքի մարզի բոլոր տարածքները մեր ձեռքերում են։ Անվտանգային ոչ մի խնդիր ես Սյունիքում չեմ տեսել։ Սյունեցին անկախ ստեղծված իրավիճակից միշտ կկարողանա պաշտպանել իրեն՝ թույլ չտալով թշնամուն ոտք դնել իր սահմաններից ներս»,- նշեց Կարեն Համբարձումյանը։

Անդրադառնալով սյունեցի պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը վայր դնելուն՝ Կարեն Համբարձումյանը նշեց, որ դեռևս չի զրուցել Տիգրան Կարապետյանի հետ։

«Ես խոսել եմ Տիգրանի հետ, որպեսզի մենք հանդիպենք զրուցենք որպես սյունեցիներ, որպես գործընկերներ, բայց զբաղվածության պատճառով հանդիպումը տեղի չի ունեցել։Ես հանդիպելու եմ Տիգրանի հետ, խոսելու եմ մանդտաը վայր դնելու և հետագա աշխատանքների մասին»,- ասաց Կարեն Համբարձումյանը։

Ըստ Կարեն Համբարձումյանի՝ վարչապետի՝ Սիսիան այցը ցույց տվեց, թե որքան շատ աջակիցներ ունի նա։

«Ինձ զանգահարել են շատ կապանցիներ և ափսոսանքով հարցրել, թե վարչապետն այնտեղ ինչու չգնաց։ Վարչապետը չգնալու պատճառը նշեց։ Մենք տեսանք, թե այդ օրն ինչ տեղի ունեցավ։ Մոտավորապես 3000 մարդ ողջունում էր վարչապետին Սիսիանի հրապարակում։ Կարծում եմ՝ էլ ավելի մարդկանց է ընթացքում հանդիպել»,- հավաստիացրեց պատգամավոր Վարդանյանը։