Թուրքի համար նշանակություն չունի՝ հայ կլինի, թե ռուս։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սյունեցի մի կին, որը եկել էր ՀՀ քննչական կոմիտեի բակ՝ ի աջակցություն Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի։
Նա մի դեպք պատմեց 90-ականների պատերազմից. «90-ականներին երբ պատերազմը դեռ չէր խորացել, Կապանից մի չքնաղ աղջիկ՝ Օլյա անունով, որի ամուսինն ազգությամբ ռուս էր, Օլյան Երեւանից գնում էր Կապան, ամուսինը դիմավորեց նրանց, Շուռնուխի ճանապարհին թուրքերը նրանց գողացան։ Երկար փնտրելուց հետո Օլյայի մարմինը գտնում են կտրտված՝ մեշոկի մեջ, իսկ ամուսնուն՝ Իգորին գտնում են ավելի ուշ, նրա մաբողջ գլուխը քերթած։ Սա ասում եմ, որ ռուսն էլ իմանա։ Թուրքի համար նշանակություն չունի՝ հայ կլինի, թե ռուս»։
Նա շեշտեց, որ ամբողջ Սյունիքն է վտանգի մեջ. «Վարչապետն ասում է՝ կարող են լինել դեպքեր, կարող են լինել միջադեպեր. կարող են լինել, տար քո ընտանիքին շարի, թուրքը տանի»։
NEWS.am-ի հետ զրույցում Քաջարանի բնակիչ Արամայիս Համբարձումյանն էլ շեշտեց, որ իրենց քաղաքապետի շուրջ տեղի ունեցողը քաղաքական գործընթաց է.
«Մեր համայնքապետի նման աշխատող, հրամանատար… ամբողջ պատերազմի ժամանակ տան երես չի տեսել։ Զուտ նրա համար, որ ճանապարհը փակեցին՝ Փաշինյանը չգա Սյունիք, հրաման տվեց Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին կալանավորել։ Մեր սահմանները տվեց թուրքին, հիմա թուրքը 2 մետրի վրա Կապանում, Որոտանում, Շուռնուխում շրջում է. ինքը գալիս է՝ ի՞նչ անի Սյունիքում։ Մենք մեզ կպաշտպանենք, բայց եթե Կառավարությունը մեզ տեր չի կանգնում, մենք մեզ կպաշտպանենք»։











