Անի Գրանդ Հոթելի մեծ դահլիճում ընթանում է «Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարը, որի օրակարգում ի թիվս այլ հարցերի քննարկվելու է կապիտուլացիոն ակտից բխող իրավիճակը, ներքաղաքական ճգնաժամը և ներկայացվելու է լուծումների շարք, ինչպես նաև կուսակցության կողմից առաջ քաշվող միութենական պետության ձևավորման քաղաքական պլատֆորմը։
Իր խոսքում կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը մասնավորապես, ասաց. «Բոլորս այս ընթացքում մտածում ենք մի քանի ուղղությամբ եւ մեր մտքում առաջանում են հետեւյալ արտահայտությունները՝ ծայրահեղ վիճակ, ճգնաժամ, աղետ, անդունդի եզրին հասած երկիր բոլոր ոլորտներում՝ տնտեսական, քաղաքական հոգեւոր, բարոյահոգեբանական: Յուրաքանչյուր կուսակցություն պետք է իր ձայնը բարձրացնի, նաեւ հանդես գա արտահերթ գործողություններով:
Այսօր ասյ վիճակին ենք, որովհետեւ տարիներով ունեցել ենք անարդյունավետ կառավարում: Ստի հետեւանքով են պատժվում մարդիկ, ստի հետեւանքով են պատժվում հասարակություններ, ժողովուրդներ, կործանման եզրին հասնում եւ մասամբ կործանվում երկիրը: Երբ սուտ է մատուցվում տնտեսության վերաբերյալ, մենք դանդաղ գործողության ռումբ ենք դնում ժողովրդի, պետության տակ: Երբ սուտ է հրամցվում համաճարակի պայմաններում, դա հանգեցնում է մարդկանց մահերի»:
Նրա խոսքով, առաջին խնդիրը, որ պետք է լուծվի երկրում, գործող իշխանությունների, վարչապետի հրաժարականն է. «Չենք հասկանում, թե ինչպես կարելի է պատասխանատվություն կրել՝ չենթարկվելով դրանից բխող տրամաբանությանը, նախեւառաջ հրաժարականի տեսքով: Քաղաքական օրակարգում շատ է քննարկվում, թե ինչ է լինելու դրանից հետո: Կա հայտնի պատասխան՝ թող ժողովուրդը որոշի: Այո, թող որոշի, ինչպես օրինակ որոշեց 2018-ին, երբ տեղի չունեցան ընտրություններ, բայց փոխվեց իշխանությունը: Նոր իշխանությունը խոստացավ կազմակերպել լավ ընտրությունները, որը չիրականացվեց: Խոստացավ երկիրը վերածել դրախտի, հրաժարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, սահմանադրությամբ կեղծ օրակարգով կարված սուպերվարչապետությունից, կայուն մեծամասնությունից, իրականացնել տնտեսական հեղափոխություն, բերել որակյալ կադրեր, բայց թե ինչ եղավ, բորոիս աչքի առջեւ է: Մենք առաջնային ենք համարում կադրային քաղաքականությունը, որովհետեւ չի կարող լինել որեւէ բան, երբ մարդու արժանիքները գնահատվում են քայլելու, հայհոյելու մեջ, սա է լինում հետեւանքը»:
Ուրիխանյանը նկատեց, որ հիմա բլորը մտածում են, թե ինչ է կատարվում սահմանների հետ, էլ ինչ տարածք ենք կորցնելու այսօր կամ վաղը, ինչպես պաշտպանել մեր երեխաների ու հարազատների կյանքը:
«Նոր իշխանությունը պետք է օժտված լինի հմուտ, փորձառու, միաժամանակ սիտ ու հոգի ունեցող այնպիսի մարդկանցով, որոնց միտքը արագ գեներացնելու է գործընթացներ, որոնք իրականացվելու են այդ կադրային ռեսուրսի միջոցով:
Հաջորդը, այնպիսի որակի իշխանության ձեւավորում, որը հասկանում է, որ Հարավային Կովկասում այսպիսի դիրքում գտնող փոքր պետության համար արդյունավետ քաղաքականություն առաջին հերթին նշանակում է արդյունավետ արտաքին քաղաքականություն՝ ասեղի ծայրի ճշգտությամբ իրականացվող քայլերով, կանխատեսումներով: Բնական է, որ դա առաջին հերթին պետք է վերաբերի այն երկրների հետ համագործակցությանը, ում հռչակել ենք ռազմավարական գործընկերներ: Թեեւ այս դեպքում հոգնակիով խոսելը սխալ է, մենք ունենք միայն մեկ ռազմավարական գործընկեր: Սա հաջողր մեղադրանքն է, որ մեր թիմի ներկայացվում է այս իշխանություններին»,-ասաց Ուրիխանյանը:
Նա նշեց, որ իրենք առաջարկել են անմիջապես ձեւավորել նոր քաղաքական պլատֆորմ եւ քննարկման առարկա դարձնել ՌԴ-ի, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ երկրների հիմքի վրա նոր ձեւաչափի միութենական, պետական միավորում ստեղծելու հարցը. «Մեր երկրի այս վիճակում պետք է խիստ ու կոնկրետ դրսեւորվող աջակցություն, ամբողջական փոխինտեգրման ձեւով, մեծ տնտեսության մեջ, մեծ տարածքի հետ, մեծ սահմանների ամուր, անսասան համակարգով, էներգակիրների, կոմունիկացիաների, դրամական տիրույթի եւ դրանից բխող հարաբերությունների փոխգործակցության ու միասնական տնտեսական ու սոցիալական քաղաքականության իրականացմամբ: Այո, մենք ունենք աջակցության անհրաժեշտություն: Մեզ պետք է ոտքի կանգնել»,-ասաց Ուրիխանյանը:
Նրա խոսքով, եթե իրականությունը պարտադրում է ռուսական զինվորական կոնտինգենտի առկայություն տարածաշրջանում, խաղաղապահի առաքելություն, ռազմաբազաների առկայություն, ուրեմն դրա հաջորդ քայլը ինքնաբերաբար միասնական զորամիավորման գոյացումն է, մասնավորապես, սահմանապահ ուժերի տեսքով: Մենք տեսնում ենք նոր միութենական միավորում:
Այո, մենք տեսնում ենք 150 մլրանոց շուկայի հետ ոչ միայն հարաբերվելու, այլ մեկ միասնական տնտեսական համակարգ ձեւավորելու անհրաժեշտություն: Սա պահանջված օրակարգ է բնակչության առնվազն 80 տոկոսի կողմից: «Ալյանսը» առաջարկում է նոր քաղաքական պլատֆորմ՝ նոր ձեւաչափի միութենական միավորման ձեւով: ՀՀ-ն ինքնաիշխան պետություն է, ՀՀ-ն պետք է պահպանի, ամրացնի իր զինված ուժերը, ՀՀ-ն պետք է վարի արտաքին քաղաքականություն՝ պահպանելով ԱԳՆ-ն ու դեսպանատները: Մնացած զրույցները կենցաղային անգրագիտության մակարդակի զրույցներ են կամ ունեն հակադարձելու նպատակ»,-ընդգծեց նա:
Ուրիխանյնը նկատեց, որ ԵՄ երկրները ունենալով մեկ արժույթ, միասնական քաղաքականություն, Հայաստանից պակաս չեն ոչ մի հարցում: «Այս ամենի համար պետք է լինի իշխանություն, որը չի ստի, կլինի ազնիվ, կաշխտի, ոչ թե կհայհոյի, որը կընդունի առաջարկ, խորհուրդ ՕԳԳ բերող ուժերից ու մարդկանցից:











