«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, Ադրբեջանի նախագահի պնդումներին հակառակ ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հարցը լուծված չէ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց․«Այս քաղաքական աղմուկի մեջ, որը դուրս է գալիս Հայաստանից, մենք կորցնում ենք շատ կարեւոր մեսիջներ միջազգային հանրությանը։ Այն է՝ մենք համարո՞ւմ ենք, որ Թուրքիայի գործոնը կարելի է համարել կառուցողական, ես այդպես չեմ համարում, եթե իմ այս հայտարարությունը բոլորի համար ընդունելի է համարվում, ուրմեն մենք բոլոր քաղաքական ուժերով այդ մեսիջը պետք է աշխարհին ուղարկենք, որ Թուրքիան օգտագործելով իր տեխնոլոգիան, ՆԱՏՕ-ի հնարավորությունները էթնիկական զտում է իրականացրել Ղարաբաղում, եւ հիմա շարունակում է հայտարարել, որ կառուցողական եւ խաղաղապահ դերակատարություն ունի, ինչի հետ ես համաձայն չեմ։ Անկախ նրանից, թե ով կլինի վարչապետը, էս մեկը կլինի թե էն մեկը, պարզ է մի բան, որ վարչապետ անձի շուրջ ազգի միասնությունը չի գործում։ Չկա մի անձ, որ ազգն ասի՝ այս մեկը պետք է լինի վարչապետ, ուրեմն պետք է գտնելո այն թեզիստները, որոնք մեր ազգի համար համարվում են միասնական»։
Հովհաննես Իգիթյանը թվարկել այդ թեզիստներից մեկը, օրինակ, Թուրքիայի բացասական դերակատարության մասին։
«Խոսքն այն մասին չէ, թե ի՞նչ է անում Հայաստանի արտգործնախարարությունը կամ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, խոսքն այն մասին է, որ Հայաստանի բոլոր կուսակցությունները պետք է բարձրացնեն այն հարցը։ Թող երեք անգամ ասեն՝ Նիկոլ, հեռացիր, բայց մի անգամ էլ ասեն, որ Թուրքիան պետք է հեռանա Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ձեւաչափից»,- ասաց Իգիթյանը։
Հաջորդ հարցը, որը պետք է ազգովի բարձրացնենք, բայց չենք անում, ըստ Իգիթյանի դա հադրութցիների՝ Հադրութ վերադառնալու հարցն է։
«Այստեղից դուրս եկող ցանկացած մեսիջ դառնում է ուժեղ այն ժամանակ, երբ այն միասնական կոնսենսուսով մեսիջ է»,- համոզված է Հովհաննես Իգիթյանը։
Թե ինչո՞ւ չի ձեւավորվում այդ երկխոսությունը, Հովհաննես Իգիթյանը չի շտապում ասել, նշելով, որ եթե իր կարծիքն ասի, ապա բացասական դերակատարություն կունենա այդ երկխոսությունը սկսելու համար։ Յուրաքանչյուրն, ըստ նրա՝ պետք է ցանկանա, որ նման երկխոսություն լինի։
«Ուժի կիրառումով կամ կոչերով քաղաքական երկխոսություն չի ձեւավորվում։ Թե՛ «Իմ քայլը» դաշինքի, թե՛ վարչապետի կողմից այդ հայտարարությունները եղել են։ Ես չգիտեմ էլ ինչ պետք է արվի, որ այդ երկխոսությունը իրականանա»,- ասաց նա։
Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ եթե խորհրդարանը համաչափ ձեւով չի արտացոլում հասարակության մեջ եղած կարծիքները, ուրեմն արտահերթ ընտրություններ պետք է լինեն։
«Բայց այստեղ մի հարց կա, ես կարող եմ կարծիքս հայտնել արտահերթ ընտրությունների մասին, բայց տեսնում եմ, որ մյուս կողմը, որը հանրահավաքներ է անում, օրակարգում նման հարց չունի։ Ինչպե՞ս ես կարող եմ ասել՝ գնանք ընտրությունների քաղաքական իրավիճակը հանդարտեցնելու համար, եթե մյուս կողմը չի համարում, որ այս հանգամանքը լուծում է։ Արտահերթ ընտրությունները պետք է գոնեն կոնսենսուսով լինեն»,- ասաց իշխող ուժի պատգամավորը։











