Միջադեպը տեղի է ունեցել ոչ թե հանրահավաքի վայրում, այլ այդտեղից մի 100-200 մետր ներքեւ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով այսօր իր եւ բողոքի ակցիա իրականացնողների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին:
Նա ներկայացրեց, թե ինչպես է եղել միջադեպը. «Ես ինչպես մնացած աշխատանքային օրերին գալիս էի աշխատանքի, տեսա, որ ճանապարհը մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից փակված է: Կանգնեցի աջ հատվածի վրա, այնտեղ բակային հատված կար, խոչնդոտում էի երթեւեկությանը: Նկատեցի, որ 10-15 հոգի վազելով մոտենում են իմ մեքենայի ուղղությամբ: Բնականաբար, ոչ փախել եմ, ոչ փախնելու էի, ոչ էլ կփախնեմ: Նրանց մեջ կային ագրեսիվ վարքագիծ դրսեւորող քաղաքացիներ, որոնք եկան մեքենայի առջեւի հատվածին սկսեցին հարվածել, պահել: Բնականաբար, պատուհանս իջեցրի, հարցերցի՝ ի՞նչ եք ուզում: Մի քանիսը սկսեցին հայհոյել: Ես հիմա փորձում եմ պատմել այն մասը, որը չկա տեսանյութում: Ես ասացի՝ չեմ փախչում, գոնե ճանապարհը բացեն, ես իջնեմ: 3-4-ի դեմքն եմ լավ հիշում, որ ծաղրական, խուլիգանական արտահայտություններ էին անում, վիրավորում, ձեր տեսախ տեսանյութում իմ կողմից հնչած հայհոյանքից էլ միգուցե ավելի վատ: Ես եթե նկատել եք, ես պատուհանները բարձրացնում եմ, մտածում եմ գուցե ոստիկանությունն էլ վերեւից կգա, ընթացք կտա, որ միջադեպ չլինի: Երբ փակում եմ պատուհանս, 1-2 շատ ուժեղ հարված է լինում մեքենայիս: Ես պտուհանս իջեցնում եմ ու հարցնում եմ՝ ով հարվածեց, արա: Էնտեղից կոպիտ պատասխան է լինում: Ես մեքենայից դուրս եմ գալիս, ասում եմ՝ ով հարվածեց, ով հարվածեց, իսկ մնացածը արդենք աղաքացիները տեսել են:
Այնտեղ կա մի հատված, չգիտեմ ինչու, գուցե լինելով լրագրող, գուցե դա ուղիղ եթերում է եղել, հետո կտրվել է, որովհետեւ էդ հատվածից սկսվում է մեկ այլ հատված, որ քաղաքացի է գետնին ընկած եւ ես իրեն հարվածում եմ: Ասեմ, որ այդ քաղաքացին մոտեցավ ինձ, դեմքը լավ չեմ հիշում, պիջակիցս էր բռնել: Հենց այդ նույն հատվածում նոյեմբերի 9-ի գիշերը ծեծել են ԱԺ նախագահին: Դու գալիս ես աշխատանքի ու տեսնում ես, որ 15 ագրեսիվ մարդիկ վազում են ինձ վրա: Իմ արձագանքն էր՝ ինչ էլ լինի, պետք է ինքնապաշտպանվեմ, որովհետեւ ոչ փախչելու եմ, ոչ էլ կփախչեմ: Միգուցե էդտեղ սառած էր, էդ քաղաքացին ընկավ, չեմ կարող ասել, որովհետեւ խառը պահ էր: Ես կարող եմ ասել, որ 10-15 հոգով, ես միյնկ, հարձակվել էին, ես համարժեք ինքնապաշտպանվել եմ: Այո, իմ հասցեին էլ են հնչել հայհոյանքներ, ես էլ տվել եմ պատասխաններ»:
Սիսակ գաբրիելյանը հավելեց, որ փոշմանում է նրա համար, որ քան քաղաքացիներ երկրում, որոնք չեն հասկանում, որ հարցերը կարելի է քաղաքակիրթ ճանապարհով լուծել. «Ինձ ճնաչողները գրում են, որ ինչ վիճակի են հասցրել, որ դու էդ տիպի բորբոքվել ես: Ես էլ ասում եմ, որ բոլորի հետ էլ կարող է լինել: Երբ դու դու տեսնում ես, որ 10-15 հոգի հարձակվում են քեզ վրա՝ հիշողության մեջ ունենալով ոչ վաղ անցյալում նույն հատվածում ծեծի ենթարկեցին ԱԺ նախագահին, ես էլ չեմ փախչում, ես դուրս եմ գալիս: Ես պատրաստ էի իջնել, իրենց հետ խոսել»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ինքը երբեք որեւէ մեկին չի պիտակավորել կամ վիրավորել, միշտ պատրաստ է քննարկել ցանկացած հարց:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել ցուցարարներից մեկին, հնչել են երկուստեղ հայհոյանքներ:











