Ինքնավար տեխնոլոգիաները ավելի ակտիվորեն են կիրառում ռազմական ոլորտում: Այս ոլորտում կարող է իրավամբ ամենաարտասովոր մշակումներից մեկը համարվել Type-X ռոբոտատեխնիկական համալիրը: Էստոնական Milrem Robotics ընկերությունը սկսել է նորույթի փորձարկումները, հայտնում է Naked-Science-ը:
Պլատֆորմը հաջողությամբ ցուցադրել է շարժիչի հնարավորությունը եւ մանեւրայնությունը: Խոսքն առայժմ թեստային նմուշի մասին է, սակայն Milrem Robotics-ը հույս ունի ապագայում դրա հիմքի վրա ստեղծել լիարժեք մարտական մեքենա, որը, հնարավոր է, մինի հեղափոխություն կառաջացնի զրահատանկային ոլորտում:
Հիշեցնենք, որ Type-X-ի նախատիպը ցուցադրել էին անցյալ տարի: Մեքենայի ամբողջական մարտական զանգվածը 12 տոննա է: Երկարությունը կազմում է 6 մետր: Արտաքուստ այն նման է տանկի կամ հետեւակի զրահամեքենայի: Ավելի վաղ հաղորդվում էր, որ որպես օգտակար բեռնվածության հիմնական տարբերակ դիտարկում են 25 կամ 30 միլիմետր տրամաչափի զենքով աշտարակը (հնարավոր է 50 միլիմետրանոց թնդանոթի տեղակայումը) եւ 7,62 մմ տրամաչափի գնդացիրը:











