Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հանգիստ է, ռուսական խաղաղապահ զորակազմը հետեւում է հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ երթեւեկության անվտանգության ապահովմանը: Այս մասին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Լեռնային Ղարաբաղում շփման գծում եւ Լաչինի միջանցքի երկայնքով հրադադարի պահպանման վերահսկման համար հայկական եւ ադրբեջանական կողմերի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախումբ է տեղակայվել: Հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման արդյունավետ համակարգ է ստեղծվել: Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում 23 դիտակետ կա, իսկ չորս լրացուցիչ դիրքեր պատասխանատու են  միջանցքի երկայնքով երթեւեկության անվտանգության համար: Այժմ իրավիճակը տարածաշրջանում հանգիստ է»,- ասել է նա: