Ոստիկանության արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մրգավետ գյուղի մի բնակիչ տանը ապօրինի թմրանյութ է պահում եւ օգտագործում:

Հունվարի 6-ին Մրգավետ մեկնած ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումտանտերը ներկայացրել է թղթե փաթեթով չորացված, մանրացված մարիխուանայի նմանվող զանգված:

36-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, նշանակվել է փորձաքննություն: