ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է, որ եթե Ադրբեջանի հետ բանակցություններին, հանդիպումներին Հայաստանի այլ վարչապետ մասնակցեր, իրավիճակը կարող էր այլ լիներ:

«Այդ նոր մարդը կաշկանդված չէր լինի նոյեմբերի 9-ի փաստաթղթի շարունակական  պրոցեսով: Կասեր, որ ընդունում է այն, ինչ կա որպես իրողություն, բայց դրա շարունակական պրոցեսները կարող են տեղի ունենալ, եթե մեր նախապայմանները բավարարվեն: Գործող վարչապետը դա չի կարողանում ասել, որովհետեւ գործ ունի մի մարդու հետ, որ իրար ինչ ասես ասել են: Պետք էր զրոյից նոր հարաբերություններ կառուցել այդ հարթակում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա: