Ես ձեր ձեւակերպումները կոռեկտ չեմ համարում․ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքեց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե «վնգստացող դատավորներ» դեռ կա՞ն։

Դիտարկմանը, թե դա Նիկոլ Փաշինյանի ձեւակերպումն է, Մակունցն արձագանքեց, թե վարչապետն այդ ձեւակերպումը հնչեցրել է բոլորովին այլ համատեքստում։

Դիտարկմանը՝ եթե վարչապետն է ասում, կոռեկտ է, եթե լրագրողն է ասում, կոռեկտ չէ՞, Մակունցը հորդորեց իրեն քաղաքական հարցեր ուղղել։