Մենք մեր բնակավայրերից բռնի տեղահանվել ենք, հիմա պահանջում ենք մեր ունեցվածքի փոխհատուցում։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Քաշաթաղի շրջանի տուր կորցրած բնակիչը։
«Մենք մեր բնակավայրերից բռնի տեղահանվել ենք, հիմա պահանջում ենք մեր ունեցվածքի փոխհատուցում։ Մենք եղել ենք ռազմի դաշտում, մեր տարածքները հանձնել են։ Այստեղ հիմա Հայաստանի բոլոր մարզերում բնակվող մեր քաղաքացիներն են։ Կա, որ մի սենյակի մեջ 12 անձ է բնակվում, կա, որ մի սենյակում չորս ընտանիք է բնակվում, կա, որ բարեկամի տանն են ապրում, բայց ինչքա՞ն ապրեն այնտեղ։ Մենք ապրում ենք շատ վատ պայմաններում։ Ժամանակին մենք՝ ինքներս ենք, բարեգործությամբ զբաղվել, հիմա մենք բարեգործության կարիք ունենք»,- նշեց նա։











