Վիկտորիա նահանգի որոշ շրջաններում տեղացել է անձրեւների մեկ ամսվա նորմը, քանի որ Ավստրալիայի արեւելյան ափը շարունակում է տուժել վատ եղանակային պայմաններից, գրում է Daily Mail-ը:
Չնայած Սիդնեյում եւ Նոր Հարավային Ուելսի այլ շրջաններում անձրեւները զգալիորեն նվազել են, Վիկտորիա եւ Տասմանիա նահանգներում հանգստյան օրերին կրկին ամպրոպներով անձրեւներ են հնարավոր:
Կանխատեսումների համաձայն` առաջիկա մի քանի օրվա ընթացքում կիզիչ արեւ է սպասվում, իսկ ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 30 աստիճան կամ ավել:











