Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր`հունվարի 30-ին,  այցելել է Երևանի Կենտրոն համայնքի մի քանի տնտեսվարողների և անձամբ զգուշացրել, որ մաքրեն իրանց շենք–շինությունների մայթերը, այլապես ստիպված կլինեն տուգանել նրանց։

 Քաղաքապետը նշել է, որ Երևանը մաքուր կլինի, եթե բոլոր կողմերը կատարեն իրենց պարտավորությունները։

 «Մենք պետք է հասկանանք, որ Երևանը մաքուր կարող է լինել և մաքուր կարող ենք տեսնել միայն մի դեպքում, երբ ամեն մեկն անի իր գործը, քաղաքային իշխանությունը մաքրի փողոցները և մայթերի իր տարածքը, իսկ տնտեսվարողները և, ամենակարևորը, համատիրությունները՝ իրենց շենքերի հարակից տարածքները»,– ասել է նա։