Պատրոն Դավիթի հայտնի գործարքի եւ այլ գործարքների մասին դեռեւս մոտ մի 8-9 ամիս առաջ բացահայտում էր արել Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, այսինքն նորություն որպես այդպիսին չկար: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը՝ անդրադառնալով Դավիթ Գալստյանի ձերբակալության մասին տեղեկատվությանը:
«Զարմանալին այն է, թե ինչու այդքան երկար ժամանակ պահանջվեց ԱԱԾ-ից, որ գնա այս քայլին: Ականատեսն ենք մի քայլի, երբ Նիկոլ Փաշինյանը նշնակում է մեղավորներ պարտության մեջ: Բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են, թե Պատրոն Դավիթի կողմից մատակարարված սխալ զենքերի արդյունքում է հայկական կողմը պարտվել պատերազմում, փողոցային լեզվով ասած, Նիկոլի կուտն են ուտում: Մենք պարտվել ենք շատ պարզ պատճառներով. Առաջին պատճառն այն է, որ մեր երկիրը ղեկավարվում է Թուրքիայի ու Ադրբեջանի գործակալների կողմից: Մնացածն արդեն կողքից պրոցեսներ են:Թե հիմա Դավիթին կձերբակալեն, թե եւս 100 մարդու, ես չեմ համարի, որ իրենք որեւէ կերպ կապված են մեր պարտության հետ»,-ասաց նա:
Վարդանյանը հավելեց, որ իշխանությունը գիտակցված տարել է պարտության. «Մեր զինվորները չգիտեին, որ մեր հայրենիքն արդեն աճուրդի է հանված ու վաճառված է: Կոչ կանեմ, որ ժողովուրդը ուշադրություն չդարձնի նման ձերբակալություններին: Այդ ամենն արվում է նրա համար, որ ժողովուրդն իր հյացքն ուղղի դեպի Պատրոն Դավիթը, ուղղի դեպի Նիկոլի կնոջ այցը Ամերիկա, ուղղի դեպի Արծրուն Հովհաննիսյանի այսօր հնչեցրած ապուշ մտքերին: Արծրունը կարող էր շատ այլ բաներ անել, միգուցե ձայնը կտրած պահեր, միգուցե ինքնասպան լիներ, միգուցե արտագաղթեր, որ ոչ ոք իր դեմքը չտեսներ: Նա այս իշխանության ծաղրածուներից մեկն է:











