Ինձ չափազանց մտահոգում է պետության կողմից կապիտալ ծախսերի թերակատարումը: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ պետությունը պետք է կարողանա իրականացնել կապիտալ ծախսերը, որ վերականգնի տնտեսության ներուժը եւ այն հասցնի նախապատերազմական մակարդակին: «Մենք՝ որպես պետություն, պետք է կարողանանք իրականացնել որակյալ կապիտալ ներդրումներ, ինչը կազդի մասնավոր հատվածի եկամտաբերության վրա: Այս ուղղությունը համարում ենք Կառավարության աշխատանքում ամենագլխավորը»,- նշեց նա:











