Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին 2020-ի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը  շփոթել է Պեկինում 2022-ի ձմեռային Խաղերի հետ, հաղորդում է «Գազետա»-ն:

Ճեպազրույցում լրագրողը հարցրել է` արդյո՞ք անվտանգ կլինի ԱՄՆ-ի թիմը համար մեկնել ճապոնական մայրաքաղաք կորոնավիրուսի համավարակի ժամանակ:

«Այս պահին մենք չենք խոսում Պեկինում Օլիմպիական խաղերի վերաբերյալ մեր դիրքորոշման կամ մեր պլանների փոփոխության մասին»,- ասել է Պսակին:

Ի պատասխան լրագրողը հայտարարել է, որ իր հարցը վերաբերում է Տոկիոյում ամառային Խաղերին:

«Օ, կներեք, Օլիմպիական խաղերի վերաբերյալ չափազանց շատ հարցեր կան»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը եւ փոխել թեման: