Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների` լրտես լինելու մասին հաղորդումները պետք է հետաքննվեն: Այս մասին «Հայելի» ակումբին տված հարցազրույցում ասաց իրավաբան, Սահմանադրության փորձագետ Գոհար Մելոյանը:
Հիշեցնենք, որ վերջերս Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալ է:
«Որոշ պաշտոնյաների գործողությունները հիմք են տալիս կարծելու, որ նրանք կատարում են օտարերկրյա կառույցների կամքը: Հուսով եմ, որ կլինեն քրեական գործեր եւ յուրաքանչյուրի մասով հետաքննություն կանցկացվի»,- ասաց Գոհար Մելոյանը:
Նրա խոսքով` ներկայիս իշխանությունները իսկզբանե սխալ գիծ էին ընտրել` փորձելով թշնամու հանդեպ խաղաղասիրական տրամադրություններ սերմանել հասարակության մեջ` այն դեպքում, որ «հարեւանները» մանկապարտեզից ատելություն են սերմանում հայերի նկատմամբ: «Երկու հարեւան պետությունների նպատակը մեր ֆիզիկական ոչնչացումն է: Այս իրավիճակում նրանց հետ խաղաղության կոչերն առնվազն տարօրինակ են թվում: Հասարակության թմրեցում է տեղի ունենում: Մենք ցեղասպանության եզրին ենք»,- ընդգծեց իրավաբանը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ պատերազմի 44 օրվա ընթացքում ավելի շատ զոհեր են եղել, քան Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: «Սա ամենասարսափելի էջերից մեկն է»,- հավելեց Մելոյանը:











