Մեր կրթական համակարգը դեգրադացված է եւ եթե չկա կրթություն, չկա նաեւ մտածող մարդկանց բանակ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վաստակավոր արտիստ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգչուհի Աննա Մաիլյանը, ով երկրում առկա խնդիրները կապում է կրթության հետ եւ դեգրադացիայի ճանապարհը տեսնում հենց կրթության ոլորտում։
«Փոքր ազգերը եւ ազգը, որը գիտի, որ պետք է իրականացնի ազգապահպան ծրագիր իրականացնի, նա դիմում է որոշակի քայլերի, որպեսզի կրթությունը, մշակույթը պահի իր տեղում, էլ չեմ ասում բանակի մասին»,-ասաց նա:
Մայիլյանի խոսքով, երկրի ղեկավարը, եթե չի անցել ռազմական ճանապարհ, իրավունք չունի լինել երկրի ղեկավար. «ՀՀ ղեկավարը պետք է կրի զինվորական հագուստ եւ չհանի այն: Եթե դարձար ղեկավար, առաջին քայլը, որ պետք է անես, դու մոնիտորինգ անես, թե ինչ ունես ռազմական պահեստներում: Դա շատ արագ պետք է արվի եւ եթե կա պատերազմի վտանգ, ուրեմն պետք է հաշվարկեմ՝ կարո՞ղ եմ այս պատերազմում մի բան անել: Եթե չեմ կարող, պետք է գնամ»,-ասաց երգչուհին:











