Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի «Հոլիվուդ» անվամբ թաղամասում` վարձակալության հանձնված առանձնատներից մեկում, գործում է ապօրինի խաղատուն, որտեղ կազմակերպվում են «պոկեր» տեսակի շահումով խաղեր։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա փետրվարի 3-ին ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ու հատուկ նշանակության վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Պարզվեց, որ առանձնատունը փաստացի վարձակալած անձինք, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, կազմակերպել են «պոկեր» տեսակի շահումով խաղեր՝ մասնակցողներին վաճառելով 1000, 5000 ու 25000 դրամին համարժեք խաղաքարեր։ Բացի այդ, վարձու խաղարկողների միջոցով մասնակիցների յուրաքանչյուր շահումից կատարվել են 5 տոկոսի չափով գանձումներ՝ հօգուտ կազմակերպիչների։ Ապօրինությունների հետևանքով առնվազն պետական տուրքի չափով պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են խաղատնային բազմատեսակ պարագաներ։ ՔՈԳՎ բերման ենթարկված խաղերի կազմակերպիչ և մասնակից անձանց խուզարկությամբ հայտնաբերվել են խաղասրահում շրջանառելու համար նախատեսված խոշոր չափի գումարներ, մարիխուանայի նմանվող զանգված, կաթուցիչ, դանակ և այլն։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն։

Կոնվերս Բանկը Armenian Auto Show-ին ներկայացել է ավտովարկավորման և լիզինգի հատուկ առաջարկներով

Տունը վերանորոգել ու դիրքեր էր գնացել. Հայրենյաց գյուղում սգում են 23-ամյա զինծառայողի մահը

Ամերիաբանկը Auto Show-ին ներկայանում է MyCar հարթակով ու հատուկ առաջարկներով

Armenian Auto Show 3․ ամեն ինչ մեքենաների և ավտոաշխարհի մասին՝ մեկ վայրում

Սահմանազատումը վերսկսվելու է. Ոսկեպա՞րն է հաջորդը I ԼՈՒՐԵՐ I 20:00

Վիրավորները վшռվելով հիվանդանոց էին մտնում, շորերը հալված, մարմիններին կպած. բժիշկների հուշերը

Մի հատ կոմբայն էլ իշխանությանն ենք նվիրելու, նստեն, քշելով գնան Ադրբեջան. Սամվել Կարապետյան

Օրենքով գող «Զապը» կալանավորվեց I ԼՈՒՐԵՐ I 18:00

Փաստաբանները վիճարկում են «Մուլտի գրուպ»–ի ընկերություների կապարակնքումը. կա վարույթ. Տոնոյան

Մոսկվան զգուշացնում է՝ գազի գնի բարձրացումը շատ թանկ կնստի Հայաստանի վրա I ԼՈՒՐԵՐ I 16:00

Փաշինյանը «Շանզ Էլիզե»–ի փոխարեն պետք է երգի Матушка земля երգը. Սամվել Կարապետյան

Այն, ինչ կատարվեց Գագիկ Ծառուկյանի հետ ԲՀԿ–ից գողացված ձայները քողարկելու համար էր. Կարապետյան