Այսօր Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ ծառայություն է մատուցում՝ ավելի մեծ ախորժակով և ավելի դաժան խաղում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։
«Կան մարդիկ, որոնք կուրորեն հավատում են, որ Նիկոլ Փաշինյանը մտածում է իրենց մասին և լավ կյանք է ցանկանում իրենց համար։ Ես իրենց հիասթափեցնեմ՝ այդ մարդը երբևէ չի մտածել թեկուզ այն մարդու մասին, որը քվեարկել է իր օգտին։ Նա ուներ իր նպատակաները։ Առհասարակ շատ դժվար է հարգանք ունենալ մի մարդու նկատմամբ, որի մասին դու միշտ լսում ես, որ ինքն ինչ-որ մեկի մարդն է։ Ինքն իր բնությամբ ծառա է, և իր թերթն է դրա ապացույցը։ Ինքն անընդհատ ծառայություններ է մատուցում։ Այսօր նա ավելի մեծ ծառայություն է մատուցում՝ ավելի մեծ ախորժակով և ավելի դաժան խաղում։ Նրանք այն զանգվածին, որը հնարավոր է, որ դուրս գա իրենց ճիրաններից կերակրում են հնդկական սերիալներով։ Իրենք լավ գիտեն՝ որ շերտի հետ ինչպես աշխատեն։ Եվ դա միայն Նիկոլ Փաշինյանը չի անում, դա մի մեծ թիմ է անում, որը Հայաստանում չէ
Աննա Հակոբյանը լուսանկարվել է Արցախի այն բոլոր տարածքներում, որոնք հանձնվել են։ Դա նրա ամբիցիան է՝ ես լինեմ վերջին կինը, որն այստեղ կլուսանկարվի։ Իր պորտֆոլիոյի մեջ նա կունենա լուսանկարներ, որոնք այլևս մերը չեն։ Սա նույնպես ծրագիրը, որն ազդում է ինչ-որ շերտի տղամարդկանց և կանանց վրա»,- ասաց Դավիթ Սահակյանցը։
Դավիթ Սահակյանցի կարծիքով՝ փողն այսօր այնքան մեծ արժեք է դարձել, որ ցանկացած պարագայում հնարավոր է մարդուն գնել։
«Ֆուտբոլում նման բան կա՝ եթե ուզում ես գնել խաղը, գնում ես մեկ-երկու առանցքային խաղացողներին։ Եվ ես վախենամ, որ մեր գեներալների դեպքում նույնպես նույն պատմությունն է ։ Այն աստիճանի են նրանք թաթախվել այս ամենի մեջ, որ հիմա իրենց մոտ բնազդային վախ է առաջացել իրենց կյանքի համար»,- նշեց Դավիթ Սահակյանցը։
Ըստ Դավիթ Սահակյանցի՝ մեր խնդիրների պատճառն է այն է, որ շատ մարդիկ Արցախը համարում են օտար և կարծում են, որ Արցախը հանձնելով՝ լուծվել են բոլոր խնդիրները։
«Մենք վերադառնում ենք այն ապրելակերպին, որ մեր տնից այն կողմ ոչինչ չես տեսնում։ Կան մարդիկ, որոնք իրենց բնականներից բացարձակ դուրս չեն եկել, մաքսիմում գնացել են Սևան հետո նորից ետ են եկել։ Նրանց համար Արցախը գոյություն չունի, իրենք չգիտեն դա ինչ է, երբեք չեն եղել Շուշիում, իրենց սիրտն Արցախի համար չի ցավում»,- նկատեց Սահակյանցը։
Դավիթ Սահակյանցը դրական գնահատեց Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը և հույս հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավար դառնալու դեպքում Հայաստանում կարող են վերելքներ լինել։
«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ Ռոբերտ Քոչարյանի ելույթը հուսադրող էր, հասկանալի է դառնում, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։ Քանի որ ես ականատես եմ եղել այն վերելքներին, որոնք եղել են նրա օրոք, կարծում եմ, որ հիմա թեկուզ ավելի մեծ դժվարությամբ նույնպես հնարավոր է։ Մեր օրախնդիրն է օր առաջ հեռացնել այս իշխանությանը»,- ավելացրեց Դավիթ Սահակյանցը։











