Այդ 17 քաղաքական ուժերը չեն կարողանում համախմբվել, կազմակերպական խնդիր կա, վճռականության պակասի խնդիր կա: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Դրա համար ես կոչ եմ անում երիտասարդները համախմբվեն եւ պայքարեն իրենց ապագայի համար, որովհետեւ այդ ժամանակ չեն կարող ասել՝ քաղաքական ամբիցիաների հարց է լուծվում: Ես որպես  ԵՊՀ դասախոս նման կոչ եմ անում: Կարող է ռեկտորի սրտով էլ չլինի, հեչ էլ լինի, ինձ շատ քիչ է հետաքրքրում ռեկտորի եւ իր կողքը նստողների կարծիքը: Երիտասարդները պետք է համախմբվեն իրենց պագան կերտելու համար»,-ասաց նա: