Նա ով համաձայնում է պաշտոն ստանձնել այս իշխանության օրոք, նա կիսում է պետական դավաճանության մեղադրանք, կլինի Ջալալ Հարությունյանը, թե որեւէ մեկը, դա ինձ չի հետաքրքրում: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Հիմա ես էդ Ջալալ Հարությունյան կոչվածին ասում եմ՝ դու եկել, նշանակվել ես ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ, դե հենց հիմա տեսլականդ հրապարակի: Դու ռազմական անվտանգության ի՞նչ հայեցակարգ ունես: Մյուս կողմից ինքը Արցախի քաղաքացի է, ինչ իրավունք ունի Արցախի քաղաքացին նշանակվել ՀՀ-ում պետական ծառայության: Այսինքն Արցախը վարի տվեցին, հիմա էլ եկել են Հայաստանը քանդե՞ն: