Մենք միշտ ուժեղ ենք եղել, երբ համախմբված ենք եղել՝ անկախ պաշտոնից, դիրքից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԵԿՄ վարչության եւ մարզխորհրդի նախագահների ընդլայնված նիստի ժամանակ նշեց ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Սա Վազգեն Սարգսյանի օճախն է եւ մենք պետք է կարողանանք փառքով պահել արցախյան ազատամարտից մինչեւ էսօր զոհված, հաշմանդամ դարձած տղերքին: Մենք պետք է կարողանանք համախմբված լինել եւ ամեն ինչից անկախ մեզ ճիշտ պահենք»,-ասաց նա:
Պաշտպանության նախարար, ԵԿՄ փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանն էլ նշեց, որ ԵԿՄ-ն կառույց է, որը պատմություն ունի, այն իր գոյությամբ լուծում է նաեւ աֆղանական սինդրոմի հարցը, պատրաստում է երիտասարդ սերունդ:
Նշվեց, որ ԵԿՄ-ում շուտով կլինեն նոր անդամագրումներ:
Նիստի ընթացքում ԵԿՄ-ում ձեւավորվեցին հետեւյալ հանձնաժողովները.
Հայաստանի ՊՆ-ի, Արցախի ՊԲ-ի եւ Հայաստանի ԱԻՆ-ի հետ համագործակցությունը հմակարգող հանձնաժողով – նախագահ Մարտին Կարապետյան
Հայաստանի պետական մարմինների հետ աշխատանքները համակարգող հանձնաժողով – նախագահ Անդրանիկ Քոչարյան
Ֆինանսական հարցերի, տնտեսական ծրագրեր, գույքի եւ տրանսպորտի շահագործման հրցերի հանձնաժողով – նախագահԲարսեղ Բարսեղյան
Կազմ-հրահանգչական եւ կադրերի հանձնաժողով – նախագահ՝ Վարդան Պետրոսյան
Գաղափարաքարոզչական աշխատանքների , միջոցառումների կազմակերպման եւ կրթամշկութային հարցերի հանձնաժողով – նախագահ Հակոբ Հակոբյան
Արտքին կապերի հանձնաժողով – նախագահ Արա Կետիկյան
Պատանի երկրապահ եւ երիտասարդ երկրապահ կառույցների աշխատանքները համակարգող եւ սպորտի հանձնաժողով – նախագահ Սամսոն Խաչատրյան
Պարգեւատրումների եւ խրախուսանքների հանձնաժողով - նախագահ Մանվել Հովսեփյան
Սոցիալական եւ առողջապահական հարցերի հանձնաժողով – նախագահ Ղուկաս Ուլիխանյան:











