Մենք ուզում ենք ձեւավորել այն միջավայրը եւ գրենք այն ծրագրերը, որոնք կարող են օգնել ապագայում Հայաստանի ղեկավարներին: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը՝ անդրադառնալով «Միտք» մշակութային շարժում ստեղծմանը:

«Եթե մենք չօգնենք, շատ դժվար կլինի, որովհետեւ մենք ունենք փորձ, ամեն մեկս մեր ոլ;որտում գիտենք՝ ինչ է կատարվում:

Անդրադառնալով գործող իշխանությունների կադրային քաղաքականությանը, նա ասաց. «Ես աշխատում եմ շատ երկար եւ առաջին անգամ եմ տեսնում, որ առողջապահական հարցերով զբաղվի իրավաբանը, իսկ բժշկին նշանակում են Շիրակի մարզպետ: Եթե այդ բժշկին ուզում էին պաշտոն տալ, գոնե իրեն բերեին դնեին առողջապահության նախարար: Այսօրվա առողջապահության նախարարն աշխատել է բժշկության ոլորտում որպես իրավաբան, բայց բժշկությունից գաղափար չունի: Ինքը թող ունենա լավ օգնականներ, բայց այդ դեպքում օգնականները պետք է լուծեն բոլոր հարցերը, ինքն ինչի՞ համար է պետք: Նախարարը պետք է նրա համար, որ գնահատի օգնականների ասածը եւ ընդունի որոշում: Բայց ինքը ո՞նց կարող է գնահատի, եթե չի հասկանում բժշկությունից»: