Ջրվեժի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճն այսօր՝ փետրվարի 6–ին, անվանակոչվեց պատերազմում զոհված՝ «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ–մանկավարժ Սևակ Մնացականյանի անունով։

Սևակ Մնացականյանը դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն էր, անձնական նախաձեռնությամբ տարիներ առաջ հիմնվել էր «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիան՝ նպատակ ունենալով զարգացնելու ազգային մարտարվեստը, վերականգնելու ազգային մարտարվեստի մոռացված հնարքներն ու շարժումները և այն սերնդեսերունդ փոխանցել։

Սևակը Կոտայքի մարզի Քաղսի համայնքից էր, հայտնի էր իր մարզական հաջողություններով և հայրենանվեր գործունեությամբ։ 

Այսօր նա կդառնար 33 տարեկան։ Այդ առթիվ Ջրվեժի միջնակարգ դպրոցում միջոցառում էր կազմակերպվել՝ իր դասղեկական դասարանի աշակերտների մասնակցությամբ։ Ներկա էին նաեւ Սեւակի ընտանիքի անդամները, մարտական ընկերները։

Սևակ Մնացականյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ սեպտեմբերի 28-ին, զոհվել է հոկտեմբերի 21-ին։

Նա կենդանության ժամանակ տեսաուղերձ էր ձայնագրել ռազմաճակատից, որը նրա մահվանից հետո հրապարակվել էր NEWS.am-ում։ 

Մանրամասները՝ տեսանյութում