Մենք շարունակում ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության կամ որեւէ եղանակով վարչական լծակի տիրապետելու պայմաններում անիմաստ է ընտրությունների գնալը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
«Եթե Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է իրեն թույլ տալ ամենահասարակ առիթներով ուժային կառույցներին օգտագործել ժողովրդի դեմ, ես պատկերացնում եմ՝ նա ինչ վայրագությունների հանձնարարություն է տալու ընտրությունների օրը, որ կարողանա իր իշխանությունն անմասնել։ Բայց Նիկոլ Փաշինյանը որոշ մարդկանց վերջին մի քանի ելույթներից, կարծիքներից այնքան վախեցած է, որ, հավանաբար, ուժային կառույցներն օգտագործելու ունակությունը գիտակցելու պայմաններում էլ ինքը հասկացել է, որ իր հանրային վարկանիշն այնքան ցածր է, որ ուղղակի խուսափեց ընտրություններից։ Նա այսօր շատ ցածր վարկանիշ ունի, եթե իրեն գովացող, մեզ էլ հայհոյող ֆեյքերն էլ չլինեն, ընդհանրապես վարկանիշ չունի։ 7 հազար երեխա է զոհվել՝ իր անհեռատես քաղաքականության արդյունքում։ Նա ժողովրդից է փախած։ Մենք չենք ունեցել այնպիսի ղեկավար, որը վախենալով անձրեւանոցների տակ մտնի Եռաբլուր։ Մի քանի օր առաջ ասել՝ գնում ենք արտահերթ ընտրությունների, մի հատ էլ ընդդիմության ամոթանք տալ, թե ինչու եք վախենում արտահերթ ընտրություններին եւ մի քանի օր հետո էլ ասել՝ ոչ, մենք արտահերթ ընտրությունների չենք գնում»,- նշեց պատգամավորը։
Պետրոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն առանց թիկնազորի չի կարող այսօր հասարակության մեջ ման գալ։
Հարցին՝ արդյոք իրատեսակա՞ն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, կձեւավորվի ժամանակավոր կառավարություն, պատգամավորն ասաց. «Ազգային ժողովում հենց հիմա մարդիկ ենք նստած, որոնք վկայականը 3 օր կորցնեն, չեն կարող վերարտադրել իրենց պաշտոնը։ Բայց Ազգային ժողովը չի տապալել պատերազմը, ճիշտ է, կարող էր որոշակի դերակատարություն ունենալ։ Ինքնահռչակ Նիկոլ Փաշինյանը որպես Գերագույն հրամանատար սկզբում ասաց՝ հլը կասկածող լինի, ով է կասկածում իմ հրամանատարական ունակությունների վրա, մի քանի օր անց ասաց՝ ինչի մարտը ես եմ վարե՞լ, որ ինձ եք մեղադրում։ Այս խայտառակ անհամապատասխանությունն իրեն այլ ելք չի թողում։ Մենք այնպես չի որ մեր մանդատներից կառչել ենք, թող ցրվի Ազգային ժողովը։ Ես մտածում էի, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես հայրենասիրական նկրտումներով է գալիս իշխանության, բայց այս մարդը ցույց տվեց, որ արդեն զոդվել է պաշտոնին»։
Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ կամ Ազգային ժողովը պիտի որոշում կայացներ պատերազմ հայտարարելու մասին կամ դրա անհնարինության դեպքում Կառավարությունը. «Այդպիսի որոշում չենք ունեցել, այս մարդն ինքն իրեն ուզեց լավ տղու տեղ դնել, դարձավ ինքնահռչակ Գերագույն հրամանատար դարձավ»։
Նա պնդեց, որ այսօր վարչապետը պետք է լիներ սահմանին, ոչ թե Կառավարությունում. «Այսօր թուրքը շարունակում է մետր-մետր առաջ գալ, դու Գերագույն հրամանատար ես, էսօր ի՞նչ գործ ունես Կառավարության շենքում կամ քո առանձնատանը ծվարած։ Դու այսօր պիտի լինես սահմանին, սահմանամերձ գյուղերում։ Որտե՞ղ է այդպիսի բան գրած, որ գյուղացիներն են սահման պահում։ Ինքը սահմանապահ զորքերին բերում է Ազգային ժողով կամ Կառավարություն, որ իր անվտանգությունը պահեն, իսկ գյուղապետերը գյուղացիների հետ սահմանն են պահում։ Գերագույն հրամանատարը հո շեֆ պովր չի՞, Գերագույն հրամանատարը պետք է կարողանա պատերազմ ղեկավարել»։
Անդրադառնալով Հայաստանում ռազմական դրությունը պահպանելուն՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ես ի սկզբանե դեմ էի ռազմական դրությանը, որովհետեւ դա հայտարարվեց այն ժամանակ, երբ ՀՀ սահմաններին դեռ վտանգ չէր սպառնում։ Ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, դե Արցախ, Հայաստան… սպառնալիքն ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ»։
Անդրադառնալով փետրվարի 20-ի հանրահավաքին՝ Պետրոսյանն ասաց. «Ես լիահույս եմ, որ հանրահավաքը մարդաշատ կլինի։ Ասում են՝ դուք աթոռի կռիվ եք անում։ Ես էս պահին աթոռ ունեմ, ու իմ աթոռը լավ էլ փափուկ է։ Ես պաշտոնի կռիվ չեմ տանում։











