Ավստրալիայից, Չինաստանից եւ Կանադայից երկրաֆիզիկոսները ներկայացրել են Երկրի տեկտոնական թիթեղների շարժման աշխարհում առաջին անընդմեջ մոդելը, որն ընդգրկում է անցած միլիարդ տարիները։ Ներկայացված տեսանյութում երեւում է, թե ինչպես են Երկրի մայրցամաքները տեղափոխվել մեկ միլիարդ տարվա ընթացքում, հայտնում է Planet-today-ը:
Եղել են ժամանակներ, երբ Անտարկտիդան, որը այսօր վերածվել է հավերժական ցրտի թագավորության, գտնվել է մոլորակի հասարակածում, իսկ մյուս մայրցամաքները, համապատասխանաբար, նույնպես եղել են շատ անսովոր տեղերում: Թե ինչպես են տեկտոնական թիթեղների շարժման բարդ մոդելավորման արդյունքում տեղաշարժվել Երկրի մայրցամաքները, կարելի է տեսնել տեսանյութում: Թիթեղների միլիարդ տարվա շարժումը տեղավորված է մի քանի տասնյակ վայրկյան տեւողությամբ կարճ տեսանյութում:
«Եթե իմանալ, թե ինչպես են մայրցամաքները տեղափոխվել հեռավոր անցյալում, կարելի է հասկանալ, թե ինչպես կփոխվի Երկիրը ապագայում: Գումարած՝ մեր ստեղծած մոդելը կարող է օգտագործվել երկնային մարմինների որոնման համար, որոնք տեսականորեն կարող են լինել կյանքի ապաստան»,- ասել է մոդելի հեղինակներից մեկը` Սիդնեյի համալսարանից պրոֆեսոր Դիտմար Մյուլլերը:
Մոդելը ցույց է տալիս ոչ միայն տեկտոնական թիթեղների շարժումը, այլեւ կլիմայական փոփոխությունները, օվկիանոսի հոսանքների դինամիկան, ինչպես նաեւ էկոհամակարգերի համար կարեւոր այլ գործընթացներ: Այժմ մոդելի հեղինակները ցանկանում են հասկանալ, թե արդյոք թիթեղների շարժման դինամիկան կարող է այնպիսի պարամետրեր սահմանել, ինչպիսին է էվոլյուցիայի տեմպը:











