Սկզբունքորեն չեմ պատրաստվում կրկնել ավելի վաղ հնչեցրած հայտարարությունները: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` պատասխանելով  Իրան կատարած այցի մասին ԶԼՄ-ներում տեղ գտած սկանդալային հրապարակումների վերաբերյալ հարցին:

Ըստ Քերոբյանի` նշանակումից հետո նա տասնյակ հարցազրույցներ է տվել, ուստի իրեն չի կարելի մեղադրել հանրության հետ ոչ թափանցիկ աշխատանքի մեջ:

Պատասխանելով հարցին, թե ինչի հետ են կապված սկանդալային լուրերը պաշտոնում նշանակվելուց հետո` նախարարը պարզաբանեց, որ անիմաստ հարցերին չի պատասխանում: «Ինչո՟ւ եք ինձ ստիպում, որպեսզի ես զուր վատնեմ ժամանակը, որի համար վճարում է հարկատուն»,- նշեց Քերոբյանը` դիմելով լրագրողին:

Հիշեցնենք, որ, մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Քերոբյանն Իրանում հարբել էր, ինչի արդյունքում նրա այցը խոշոր ձեռնարկություն ձախողվել էր: