Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո անհետ կորածների հարազատները որոշեցին բացել Տիգրան Մեծ պողոտան։
Անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպումն իրենց շատ է գոհացրել։
«Ուղղակի հարգենք, որ ինքն էլ ունի ննջեցյալ, պետք է այցելի, այդ պատճառով փողոցը կբացենք։ Եղել է մարդավարի հանդիպում»,- նշեց նա։
Նշենք, որ ծնողները վրդովված էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի այն արտահայտությունից, թե իրենք պետք է շնորհակալ լինեն, որ գոնե 5 գերու են հետ բերել։
Այնուհետր Թորոսյանը հերքեց այդ տեղեկությունը, նշելով, որ գերեվարվածների հարազատների հետ հանդիպումից հետո իր խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել։











