Այս ազգի համար առաջին հոգսն անհետ կորած զինծառայողներն են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Կառավարության դիմաց լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողի հարազատը։

«Եթե սա էլ չեն անում, թող ռադ ըլնեն, թող էս շենքում մարդ չմնա։ Թող Կառավարության շենքը դատարկ լինի, որովհետեւ անտեր ա Հայաստանը»,- նշեց նա։

«Նեղվել էին, որ Արսեն Թորոսյանին շաքարաքլոր ենք ուղարկել»,- նշեց անհետ կորած զինծառայողի հարազատներից մեկը։

Նշենք, որ ծնողները վրդովված էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի այն արտահայտությունից, թե իրենք պետք է շնորհակալ լինեն, որ գոնե 5 գերու են հետ բերել։

Այնուհետեւ Թորոսյանը հերքեց այդ տեղեկությունը, նշելով, որ գերեվարվածների հարազատների հետ հանդիպումից հետո իր խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել։