ԱԱԾ-ն գլուխը պատով է տվել, ՀՀ Սահմանադրությամբ՝ ամեն մի քառակուսի մետրը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իրավունք ունի ամեն տեղ գնալու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով ԱԱԾ սահմանապահ զորքերի հայտարարությանը, թե այսուհետ Սյունիքի սահմանամերձ տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով ԶԼՄ–ները պետք է ունենան ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։

«ԱԱԾ պետին զգուշացնում եմ՝ մի՛ արեք սենց բան, մի ոտնահարեք Սահմանադրությունը։ Իրենք վախենում են, որ ամեն ինչ կբացահայտվի։ ԱԱԾ-ն նման բան ասելու իրավունք չուներ»,- նշեց Հրանտ Բագրատյանը։