Հնարավոր չի հիմա մեկ տարում անել մի բան, որ ալիքը  քո դեմ չգա. Ես հասկանում եմ, որ գնում եմ մահապարտի գործի: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ինչում է վստահությունը, որ միգուցե կհաջողվի իրավիճակը շտկել: Ես եղել եմ Ղարաբաղ կոմիտեի ղեկավար, ՀՀՇ-ի ղեկավար, երբ մենք կարողացանք Խորհրդային Միությունում առանց զոհերի գործը առաջ տանել, ստանալ անկախություն, ստեղծել մեր պետությունը: 1992-ին երբ մեր բանակը պարտվում էր, Մարտակերտն էին թողել եւ այլն, ինձ նշանակեցին պաշտպանության նախարար, որն էլի մահացու պաշտոն էր: Դրանից հետո ոչ միայն վերադարձրինք Ղարաբաղի տարածքը, այլ նաեւ վերցրինք այն տարածքները, որոնք հիմա հանձնվեցին: Գործռույթները, որոնք ես իրականացրել են, տպավորություն են թողնում շատերի մոտ, որ կրիտիկական պահերին ես կարող եմ օգտակար լինել: Դրա համար ինձ առաջարկեցին: Ինձ համար շատ դժվար էր, բայց ես էլ համաձայնվեցի.,-ասաց նա:

 Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին, Վազգեն Մանուկյանն ասաց. «Այստեղ շատ բան է կախված իշխանություններից: Ես տպավորություն չեմ ստանում, որ իրենք վառված են դրանով: Իրենք այնքան ուրիշ բաներ ունեն, իշխանություն պհելու, ինտրիգներ անելու: ռուսներն ասում են՝ ни до етого»: