Մոսկվայում՝ Ստարի Արբատ փողոցում, մեկնարկել է «Սիրո եւ հանդուրժողականության շղթա» խորագրով ակցիան:
Ակցիան մեկնարկել է 14:00-ին, իսկ 14:30-ին շղթա են կազմել շուրջ 300 մարդ: Ակտիվիստները ցանկանում են այդկերպ սատարել կին քաղբանտարկյալներին, հաղորդում է Կոմերսանտ-ը:
Ակցիային մասնակցում է Տիմիրյազեւսկի շրջանի մունիցիպալ պատգամավոր Յուլյա Գալյամինան: Հավաքվածները վանկարկում են «սերը վախից ուժեղ է» եւ «ազատություն քաղբանտարկյալներին»: Նրանք կողքը կանգնած են ոստիկանները, որոնք որեւէ կերպ չեն արձագանքում:
Ավելի վաղ հայտարարել է նկարչուհի եւ բանաստեղծուհի Դարյա Սերենկոն: «Բոլոր սիրահարների օրը մենք ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել ոչ միայն Յուլյա Նավալնիին, որի ընտանիքը երկար տարիներ հետապնդում է պետությունն ընդդիմադիր գործունեության համար, սակայն նաեւ բոլոր կին քաղբանտարկյալներին»,-ասվում է միջոցառման ֆեյսբուքյան նկարագրի մեջ:
Համանման ակցիա է ընթանում Սանկտ Պետերբուրգում: Մասնակիցները շղթա են կազմել քաղաքական ճնշումների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ: Հաղորդվում է, որ մասնակցում է շուրջ 60 մարդ՝ մեծամասամբ կանայք:
Բացի այդ, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները հայտարարել են Սուրբ Վալենտինի օրը «Սերը վախից ուժեղ է» խորագրով ակցիան: ՆԳՆ-ն, Քննչական կոմիտեն եւ Գլխավոր դատախազությունը հայտնել են չարտոնագրված ակցիաների մասնակցության համար պատասխանատվության մասին:











