Ադրբեջանը 20 տարուց ավելի պատրաստվում էր պտերազմին. երբ պարտվում ես, դու վախենում ես հակառակորդից, եւ Ադրբեջանի մոտ այդ վախը կար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ինքը հսկայական սպառազինությունհ գնեց, 2016-ին նա փորձեց առաջ գնալ: Երկու օր իրեն հաջողվեց բավականին առաջ գնալ, բայց հետո դիմադրության եղավ, նաեւ որոշ մասերում սկսեցին հետ նահանջել, դրա համար իրենք ուզեցին կանգնեցնել պատերազմը: Իրենք դա համարեցին անհաջող փորձ: Դրանից հետո ՀՀ-ն բանակցություններում ստացավ առավելություններ: Դրանք Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերն էին»,-ասաց նա, ով բացարձակ սուտ համարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե 2016-ին ապրիլյան պատերազմը կանգնեցվել է, որովհետեւ Սերժ Սարգսյանը ինչ-որ բան է խոստացել Ադրբեջանին:











