Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ փետրվարի 18-ին, ընդունել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչներին։

«Ես չեմ ուզում՝ դուք գաղթականի, փախստականի կյանքով ապրեք, չեմ ուզում, որ տեղափոխվեք։ Ուզում եմ, որ էդ հաց ստեղծելու հնարավորությունը Ղարաբաղում լինի»,- բնակիչների հետ հանդիպմանն ասել է նախագահը։

Ինչպես հաղորում է հեռուստաընկերությունը, Քռասնի համայնքի տարածքում ակնաղբյուրցիների համար կառուցվելու է նոր թաղամաս, որի հատակագծի նախագծերի մշակում է Կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեն։

Մանրամասները՝ տեսանյութում։