Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը սկզբում հայտարարել էր, որ սպառազինության գնման պլանը փոխվել է, այնուհետեւ կարճ ժամանկ անց տեղեկացրեց, որ պլանը չի փոխվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Եվ առաջին դեպքում, եւ երկրորդ դեպքում քննադատություն հնչեց: Ի վերջո ամրագրվեց, որ պլանը չի փոխվել: Դա այն պլանն էր, որը կազմվել էր վերլուծելով այդ թվում 2016-ի ապրիլյան պատերազմը: Այսինքն այդ պլանն արդեն կազմված էր:

Եթե կար ԱԹՍ-ների անհրաժեշտության կարիք, պա ինչ է նշանակում՝ Սերժ Սարգսյանը վարչապետ էր դառնում այդ փաստաթղթերը ստորագրելու համար: Այստեղ կա իրարամերժություն: Ես չգիտեմ, որ պնդման վրա հիմնվեմ եւ ներկայացնեմ իմ դիրքորոշումը»,-ասաց նա:

Մակունցը հավելեց, որ սպառազինության գնման հարցը բացառապես նեղ մասնագիտական դաշտում քննվող հարց է, որն ունի կոնկրետ հասցեատեր. «Այստեղ մենք չէ, որ պետք է մեկնաբանություններ անենք»: