Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երեւանի տարբեր հատվածներից երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ, որտեղ ժամը 15-ին երկու ամսվա դադարից հետո նախատեսված է «Հայրենիքի փրկության շարժումը» Ազատության հրապարակում մեծ հանրահավաքը (ֆոտոռեպորտաժ):

ՀՅԴ կուսակցության բազմաթիվ անդամներն  իրենց քայլերթը սկսել են Հյուսիսային պողոտայից, քաղաքացիներ են հավաքվել նաև  Սուրբ Աննա եկեղեցու մոտ, Սարյանի պուրակում:

Հիշեցնենք, որ Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետ Ազատության հրապարակը պետք է դառնա Շարժման շտաբը, որտեղ մարդիկ կհավաքվեն, կքննարկեն այս իշխանություններին հեռացնելու հարցն ու Հայաստանի ապագայի հետ կապված խնդիրները։ Նա մի քանի օր ժամը 17։00-19։00-ը այցելում էր Ազատութան հրապարակում, հանդիպում:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր հերթին խոստացել էր, որ փետրվարի 20-ին լինելու է մեծ հանրահավաք՝ հետաքրքիր վերջաբանով: