Ազատության հրապարակում «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանի ելույթից առաջ եւ ընթացքում հրապարակում սադրանքի փորձ եղավ: ՀՅԴ անդամ, Գեղամ մանուկյանը հայտարարեց. «Ոստիկաններ, սադրիչներին մեկուսացնելու գործը մեր պարտականությունը չի, թե՞ դուք մենակ մարդ բռնելու համար եք»:

Հրապարակում հրմշտոց սկսվեց, շատերը սկսեցին վանկարկել «Առանց Նիկոլ Հայաստան»:

Գեղամ Նազարյանն անդրադառնալով տեղի ունեցածին՝ ասաց. «Դուք հիմա տեսնում եք Նիկոլի իրական դեմքը՝ ստոր, նենգ, կեղտոտ, իր նման նման խլնքոտներին ուղարկում է այստեղ հանրահավաքը խանգարելու: Նիկոլ, դու դա չես կարող անել, դու տեսնում ես այս բազմությունը եւ հասկանում ես՝ ինչ ոչնչություն ես դու, տեսնում ես՝ ինչ ժողովուրդ է հայ ժողովուրդը: Չնայած ցրտին այստեղ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել: Շնորհակալ եմ, որ եկել եք եւ ցույց եք տալիս, թե ով է հայ ազգը, ինչ կարող է անել հայ ազգը:

Վազգեն Մանուկյանն ասում է՝ մենք ունենք պլան A, պլան B: Նիկոլ, դու պետք է անես պլան C, շատ արագ հավաքես իրերդ ու հեռանաս դեպի բանտ՝ պատասխան տալու հմար այն ամենի համար ինչ արեցին: Իսկ դու ինչ ես արել, այ մոլագար մարդասպան: Դու մեզ բերեցիր պատերազմ, որը չպետք է լիներ»,-ասաց նա:

Գեղամ Նազարյանն անդրադարձավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր կանգնեցնել պատերազմը. «Այո, մի քանի անգամ կարող էր կանգնեցնել, բայց այս պատերազմը Նիկոլը բերեց եւ պետք է պատասխան տա առաջին հերթին մեր երեխեքի առաջ, որ հիմա երկնքում են: Նիկոլ չես մարսելու, Աննա չես մարսելու: Ես դա ձեզ խոստանում եմ: Չեք մարսելու, չեք մարսելու: Ձեզ թվում է, թե գնաք Լոս Անջելեսում կպտտվեք, Մոսկվայում կֆռֆռաք, հետո կասեք՝ ժողովուրդ ջան, էժան կարող եք Ստամբուլ գնալ: Ոչ: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս, բանակցեք ամենաբարձրակարգ փաստաբանների հետ, որովհետեւ հայկական նյուրնբերգյան դատավարությունը լինելու է, որովհետեւ առանց դրա չենք կարող առաջ շարժվել: Դա լինելու է ազատ, արդար, որ բացահայտվի ամբողջ թուրք-ադրբեջանական գործակալական ցանցը, որ եկավ ու մեր երկիրը, մեր սիրուն Արցախը կործանեց: Մեր Նյուրնբերգը լինելու է, ինչքան ուզում ես սադրիչ ուղարկի, ԱԱԾ-ականներ ուղարկի:Հարգելի ԱԱԾ-ականներ, ձեզինից շատերը տղերքի կողքին խրամատում են եղել, ձեզ ինչ է լինում, որ այդ թափթփուկի ասածներն անում եք: Դուք գնացեք ոչ թե «ֆեյք» բացահայտեք, այլ Նիկոլի «Ֆեյք» ջոկատներին բացահայտեք»:

Անդրադառնալով նրան, որ ԱԱԾ-ն պետք է թույլ տա, որ լրագրողները Սյունիքում նկարահանումներ անեն, Նազարյանն ասաց. «Իսկ գուցե պատճառն այն է, որ լրագրողները գնան, մեկի բոստանում սահմանից հեռու, հայտնաբերեն այն ձեւական խրամատը, որտեղ Աննան ֆոտոսեսիաներ էր անո՞ւմ: Գնացեք դա բացահայտեք: Մեր տղերքը զոհվում էին, Աննան ֆենած մազերով ձեռ էր առնում  մեզ: Գնում էր, մեկի բոստանում սարքած խրամատում ֆոտոսեսիաներ էր անում: Գնացեք էդ աղջյկան ասեք՝ ի՞նչ էիր անում բունկերում»: