Ազատության հրապարակում այսօր՝ փետրվարի 20-ին, կայացած հանրահավաքից հետո 4 տարբեր ուղղություններով անհնազանդության երթերը շարունակվում են Երևանում։ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթերի մասնակիցները քաղաքի տարբեր հատվածներում փակել են Փոքր Կենտրոնի խաչմերուկները, ինչը կաթվածահար է արել Կենտրոնի երթևեկությունը։ Որոշ հատվածներում թեթև բախումներ են տեղի են ունեցել։ Ընդդիմության ակցիայի մասնակիցները պնդում են, որ իշխանությունը սադրիչներ է ուղարկել։

19։00-ի դրությամբ ակցիայի մասնակիցների մի մասը Հանրապետության հրապարակում է, որտեղ Կառավարության շենքի դիմաց կենտրոնացված են ոստիկանական մեծաթիվ ուժեր։ Ցուցարարները վանկարկում են «Նիկոլ, դավաճան»։ Այս պահին ելույթ է ունենում «Հայրենիքի փրկության շարժման համակարգող», ՀՅԴ ԳՄ Իշխան Սաղաթելյանը

Հիշեցնենք, որ «Հայրենքի փրկության շարժում» հայտարարել է, որ Նիկոլը և իր իշխանությունը օր ու արև չեն տեսնելու, սկսվում են նոն-ստոպ ակցիաներ՝ մինչև կհասնեն կառավարության հրաժարականին։