Ես կարող եմ հիմնվել այն նույն աղբյուրների վրա, որոնք հրապարակվել են լրատվամիջոցներում: Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, որ Ադրբեջանի խնդրանքով Ռուսաստանի պատմության դասագրքերում փոփոխություններ են կատարվել Արեւելյան Հայաստան ձեւակերպման առումով: Նա պարզաբանեց, որ այդ աղբյուրներին չի մեկնաբանի: «Ես այլ տեղեկություններ չունեմ»,- հավելեց դեսպանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունը ուղերձներ է հղել Ռուսաստանի ԱԳՆ եւ լուսավորության նախարարություն՝ պահանջելով փոփոխություններ կատարել Ռուսաստանի պատմության դասագրքերի այն բաժնում, որն առնչվում է Թուրքմենչայի պայմանագրին, եւ նշել, որ Արեւելյան Հայաստանը միայն աշխարհագրական անվանում է:











