Հանրապետության մետրոյի կայարանի հարեւանությամբ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտից Հայրենիքի փրկության շարժումը մեկնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության երթը։
Ինչպես նախօրեին հայտարարել էին շարժման համակարգողները, երթով գնալու են դեպի դատախազություն, այնուհետեւ ոստիկանություն։
«Գնալու ենք շատ հստակ կոչերով եւ պահանջով։ Եթե դատախազությունը քրեական գործ է հարուցում, փորձում է կեղծ մեղադրանքեր առաջադրել, այս երկրում կա մեկ դավաճան, պետությունը քայքայող մեկ անձ, որի հասցեն շատ հստակ է»,- հայտարարել էր ՀՅԴ ԳՄ անդամ Սաղաթելյանը։











