Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։ Այս մասին է վկայում նախագահի Twitter-ում հեռարձակումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ինչպես խոստացել էի ժողովրդին, ես պահում եմ իմ խոստումը... Իմ առաջին դեղաչափը, ես պատվաստվել եմ»,- ասել է Մադուրոն:
Ավելի վաղ նախագահը հայտնել էր, որ պատվաստվելու է ռուսական դեղամիջոցով: Ներկայումս վենեսուելացի բժիշկները պատվաստվում են դրանով:
«Բոլոր ուսումնասիրություններն ասում են, որ ռուսական պատվաստանյութը լավ իմունային պատասխան է տալիս»,- նշել է նախագահը:
«Спасибо!»,- հավելել է նա ռուսերեն:











