Բաղրամյան պողոտայում իր հերթական հանրահավաքն է հրավիրել «Հայրենիքի փրկության շարժումը»:

Նախորդ հանրահավաքը տեղի է ունեցել մարտի 6-ին, որտեղ նշվեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ ժամանակ ունի դիմելու Սահմանադրական դատարան՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ վարչապետի միջնորդության սահմանադրականության հարցով: Այդ ժամկետը, ըստ որոշ իրավաբանների լրանում է այսօր՝ մարտի 9-ին:

Մինչ այս պահը Արմեն Սարգսյանը ՍԴ չի դիմել: Նա ավելի վաղ հայտարարել էր, որ չի ստորագրելու Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը, սակայն նաեւ չի դիմելու ՍԴ:

«Հայրենիքի փրկության շրժման» ներկայացուցիչները նաեւ հայտարարում են, որ վարչապետի այդ միջնորդությունը հակասահմանադրական է: