Այսօր հանդիպում ունեցա Զինված ուժերի հրամկազմի հետ: Ելույթս կհրապարակեմ մի փոքր ավելի ուշ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաեւ փոքրիկ տեսանյութ է հրապարակել:
Նշենք, որ հանդիպմանը չի մասնակցում Օնիկ Գասպարյանը: Տեսանյութում երեւում է, որ վարչապետին ուեկցում է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նիկոլ Փաշինյանի կողքին նստած է Արտակ Դավթյանը, որին ԳՇ պետ նշանակելու առաջարկությունը Նիկոլ Փաշինյանն ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Հավելենք՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու առաջարակը Փաշինյանն այսօր է ուղարկել նախագահին, որը դեռ չի ստորագրել այն։ Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնել են, որ նախագահը երեք օր ժամանակ ունի որոշում կայացնելու համար։











